Բիզնեսի պարզ և խելացի կառավարում

Բիզնեսի պարզ և խելացի կառավարում

Հարկային բեռի օպտիմալացում հանրային սննդի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների համար

Հանրային սննդի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները ունեն հնարավորություն ընտրելու՝ աշխատել շահութահարկով կամ շրջանառության հարկով։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ընկերության համախառն շահույթը ընդհանուր հասույթի 9.04%-ից ավել է, ապա հարկային տեսանկյունից ընկերությանը շահավետ է աշխատել շրջանառության հարկով։ Ելնելով այս հանգամանքից չափազանց կարևոր է, որպեսզի ընկերության գործունեությունը ապահովող ցանկացած ծախս լինի փաստաթղթերով հիմնավորված:

Վերը նշված ոլորտի հարկային պարտավորությունների հաշվարկը համաձայն ՀՀ Հարկային օրենգրքի կատարվում է հետևալ կերպ.

  1. Շրջհարկի հաշվարկ- իրացման շրջանառության 6%-ից հանվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հանրագումարի 3%-ը։
  2. Հարկային սահմանափակումներ– վճարման ենթակա շրջանառության հարկը չպետք է պակաս լինի իրացման շրջանառության 4%-ից։
  3. Այլ հարկեր – չհիմնավորված ձեռքբերումների դեպքում 20%-ի չափով առաջանում է եկամտային հարկի պարտավորություն:
Իրացման շրջանառություն 15,000,0000.00 դրամ
Ծախսերի հանրագումար 12,000,000.00 դրամ
Տարբերակ 1: Ծախսերը ամբողջովին փաստթղթավորված են Տարբերակ 2 : Ծախսերի 50%-ն է փաստաթղթավորված
Հարկային պարտավորությունը կազմում է ընդամնեը 600,000.00 դրամ – շրջանառության հարկ Հարկային պարտավորությունը կկազմի 1,920,000.00 դրամ, որից՝  720,000.00 դրամ շրջանառության հարկ, 1,200,000.00 դրամ եկամտային հարկ:
Տարբերություն՝ 1,320,000.00 դրամ

 Օրինակ՝ Իրացման շրջանառությունը կազմում է 15,000,000.00 դրամ, իսկ ծախսերի հանրագումարը 12,000,000.00 դրամ:  Հասույթի 6%ը՝ 900,000.00 դրամ է, ծախսերի 3%-ը՝  360,000.00: 2-րդ կետում նշված սահմանափակման համաձայն,  շրջանառության հարկը չպետք է պակաս լինի 600,000.00 դրամից (4%), այսինքն շրջանառության հարկը կկազմի 600,000.00 դրամ:  Այսպիսով, եթե ծախսերը հիմնավորված են փաստաթղթերով և կազմում են իրացման շրջանառության 66.67%-ը և ավելին, ապա շրջանառության հարկը դրանց հաշվին նվազեցվում է  առավելագույն մեծությամբ:

Այսպիսով օրինակում նկարագրված դեպքում ոչ պատշաճ հաշվառման հետևանքով 1,320,000.00 դրամ ավել են կազմում հարկային պարտավորությունները:

Համաձայն ՀՕ 254 հոդվածի 6-րդ կետի՝ Հանրային սննդի ոլորտը ազատված է շրջանառության հարկի 58,35 մլն սահմանափակումից։ ՀՕ-266-Ն օրենքի 71-րդ հոդվածի 1) կետի դ. ենթակետի համաձայն 01.01.2019 թվականից՝ իրացման շրջանառության 6% փոխարինել 8%-ով։