Նորություններ

Բիզնեսի պարզ և խելացի կառավարում
Բիզնեսի պարզ և խելացի կառավարում

Հարկային բեռի օպտիմալացում հանրային սննդի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների համար

Հանրային սննդի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները ունեն հնարավորություն ընտրելու՝ աշխատել շահութահարկով կամ շրջանառության հարկով։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ընկերության համախառն շահույթը ընդհանուր հասույթի 9.04%-ից ավել է, ապա հարկային տեսանկյունից ընկերությանը շահավետ է աշխատել շրջանառության հարկով։ Ելնելով այս հանգամանքից չափազանց կարևոր է, որպեսզի ընկերության գործունեությունը ապահովող ցանկացած ծախս լինի փաստաթղթերով հիմնավորված:

Վերը նշված ոլորտի հարկային պարտավորությունների հաշվարկը համաձայն ՀՀ Հարկային օրենգրքի կատարվում է հետևալ կերպ.

  1. Շրջհարկի հաշվարկ- իրացման շրջանառության 6%-ից հանվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հանրագումարի 3%-ը։
  2. Հարկային սահմանափակումներ– վճարման ենթակա շրջանառության հարկը չպետք է պակաս լինի իրացման շրջանառության 4%-ից։
  3. Այլ հարկեր – չհիմնավորված ձեռքբերումների դեպքում 20%-ի չափով առաջանում է եկամտային հարկի պարտավորություն:
Իրացման շրջանառություն 15,000,0000.00 դրամ
Ծախսերի հանրագումար 12,000,000.00 դրամ
Տարբերակ 1: Ծախսերը ամբողջովին փաստթղթավորված են Տարբերակ 2 : Ծախսերի 50%-ն է փաստաթղթավորված
Հարկային պարտավորությունը կազմում է ընդամնեը 600,000.00 դրամ – շրջանառության հարկ Հարկային պարտավորությունը կկազմի 1,920,000.00 դրամ, որից՝  720,000.00 դրամ շրջանառության հարկ, 1,200,000.00 դրամ եկամտային հարկ:
Տարբերություն՝ 1,320,000.00 դրամ

 Օրինակ՝ Իրացման շրջանառությունը կազմում է 15,000,000.00 դրամ, իսկ ծախսերի հանրագումարը 12,000,000.00 դրամ:  Հասույթի 6%ը՝ 900,000.00 դրամ է, ծախսերի 3%-ը՝  360,000.00: 2-րդ կետում նշված սահմանափակման համաձայն,  շրջանառության հարկը չպետք է պակաս լինի 600,000.00 դրամից (4%), այսինքն շրջանառության հարկը կկազմի 600,000.00 դրամ:  Այսպիսով, եթե ծախսերը հիմնավորված են փաստաթղթերով և կազմում են իրացման շրջանառության 66.67%-ը և ավելին, ապա շրջանառության հարկը դրանց հաշվին նվազեցվում է  առավելագույն մեծությամբ:

Այսպիսով օրինակում նկարագրված դեպքում ոչ պատշաճ հաշվառման հետևանքով 1,320,000.00 դրամ ավել են կազմում հարկային պարտավորությունները:

Համաձայն ՀՕ 254 հոդվածի 6-րդ կետի՝ Հանրային սննդի ոլորտը ազատված է շրջանառության հարկի 58,35 մլն սահմանափակումից։ ՀՕ-266-Ն օրենքի 71-րդ հոդվածի 1) կետի դ. ենթակետի համաձայն 01.01.2019 թվականից՝ իրացման շրջանառության 6% փոխարինել 8%-ով։

 

Ֆինանսական և հաշվապահական ավտոմատացված համակարգերի արտապատվիրման (աութսորս) առավելությունները
Ֆինանսական և հաշվապահական ավտոմատացված համակարգերի արտապատվիրման (աութսորս) առավելությունները

Հաշվապահական գործընթացների ավտոմատացումը թղթից ու մատիտից ավելի բարդ տարբերակ է, բայց շատ ավելի էժան է, քան հաշվապահ վարձելը: Prima Finance-ը առաջարկում է Ձեր ընկերության հաշավապահական Online գործունեության ավտոմատացում, որը հնարավորություն է ընձեռում կազմակերպություններին աշխատել առավել արդյունավետ՝ դուրս բերելով թղթաբանական գործընթացներն իրենց գրասենյակներից:

Հաշվապահական ավտոմատացված համակարգեր օգտագործելու առավելությունները կօգնեն Ձեզ որոշել արդյոք այն համապատասխանում է Ձեր կազմակերպությանը, թե՝ ոչ: Գլխավոր առավելությունն է

  • Հաշվապահական տվյալների բազայի կենտրոնացված վայրը:

  • Սա թույլ է տալիս աշխատակիցներին համակարգում մուտք անել ֆինանսական տեղեկատվություններ, ինչպիսիք են օրինակ ծախսերը, որոնք հեշտությամբ կարող են տարածել եւ դիտել այլ իրավասու աշխատակիցներ:
  • հաշիվ-ապրանքագրերի ուղարկելը եւ ստացված վճարումների պահպանումը կարեւորագույն տեղեկատվական նյութեր են, որոնց կարելի է հետևել ավտոմատացված հաշվապահական գործընթացի միջոցով:
  • Մատչելի դարձնելով հաշվապահական տեղեկությունները դուք կարող եք առանց տարբեր վայրերից տեղեկատվություն հավաքելու հանձնել հաշվետվություններ:

Հաշվապահական համակարգերի ավտոմատացման մյուս առավելություններն են՝

  • Միջոցների և ժամանակի տնտեսում
  • Մանրամասն և կարգավորված հաշվետվություններ
  • Ճշգրտության կատարելագործում
  • Ռիսկերի կառավարում
  • Նոր Արդյունավետության Առանցքային Ցուցանիշների (KPI) մշակում
  • Ավտոմատացումն օգնում է նվազեցնել ձեր մատակարարների եւ աշխատակազմի ծանրաբեռնվածությունը:

Զարգացրե՛ք բիզնեսի արդյունավետությունը ընտրելով մեր կողմից առաջարկվող ծառայությունները մեկնարկային մակարդակից մինչև խորը մասնագիտացված:

 

Prima Finance` Լավագույն լուծումները Ձեր բիզնեսի համար:

 

Օնլայն հաշվապահական ծառայություններ
Օնլայն հաշվապահական ծառայություններ

Փոքր և միջին բիզնեսի աջակցման շրջանակներում առաջարկում ենք օնլայն հաշվապահական հաշվառման ծառայություններ, օնլայն հարկային հաշվետվությունների պատրաստման ծառայություններ, ինչպես նաև աշխատավարձի հաշվառման ծառայություններ հեռախոսային հավելվածի միջոցով։

Օնլայն հաշվառման ծառայության արժեքը հետևյալն է՝

  • Ամսական 200-400 գործառնության դեպքում, մեկ գործառնությունը 175 ՀՀ դրամ
  • Ամսական 400-1000 գործառնության դեպքում, մեկ գործառնությունը 150 ՀՀ դրամ
  • Ամսական 1000 և ավելի գործառնությունների դեպքում, մեկ գործառնությունը 125 ՀՀ դրամ

Մյուս ծառայությունների արժեքները որոշվում են ելնելով ընկերության գործունեության բնույթից և իրականացվող աշխատանքների ծավալից։

Հաշվապահական ծրագիր սմարթֆոնների համար
Հաշվապահական ծրագիր սմարթֆոնների համար

Ֆիանասական ոլորտի մասնագետների համար հաշվապահությունը բիզնես գործընթաց է, որը ընդհանուր առմամբ իրենից հետաքրքիր աշխատանք է ներկայացնում։ Մյուսների համար հաշիվների կառավարման գործընթացը դա մի դժվար, ձանձրալի և անհանգստություն պատճառող գործընթաց է։ Փոքր և միջին բիզնեսի բնագավառում հաշվապահական հաշվառում վարելու գործընթացի դժվարությունները հաղթահարելու համար առաջարկում ենք սմարթֆոնների համար նախատեսված ծրագրային ապահովումներ, որոնք հեշտ են օգտագործման համար, «cloud based» են, հնարավորություն են տալիս փոքր և միջին բիզնեսին (SME) ունենալ օնլայն հաշվետվություններ ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքի վերաբերյալ, եկամուտների և ծախսերի վերաբերյալ, կառուցել արդյունավետ փոխհարաբերություն հաճախորդների հետ։
Արդյունքում, այս ամենը թույլ է տալիս բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը ( մեծացնել եկամուտները, կրճատել ծախսերը) ինչպես նաև ունենալ բիզնեսի կառավարման գործիքներ և ընտրել զարգացման ճիշտ մարտավարություն։

Ավելի մանրամասն խորհրդատվությանները հետևյալ հղումով՝
http://primafinance.am/book-an-appointment/

Հաշվապահական և ֆինանսական ծառայությունների աութսորսի առավելությունները
Հաշվապահական և ֆինանսական ծառայությունների աութսորսի առավելությունները

Հաշվապահական և ֆինանասական ծառայությունների աութսորսի առավելություններից են.

  1. Ընձեռնվում է հնարավորոըթյուն վերափոխելու և որակով կազմակերպելու աշխատնքի կառավարման ռազմավարությունը
  2. Աութսորսինգը կազմակերպություններին թույլ է տալիս աշխատակազմին ազատել ամենօրյա հաշվապահական գործընթացներից և ապահովում է որակ ամբողջ պրոցեսում:
  3. Աութսորսինգ կազմակերպությունները առաջնորդվում են GAAP և IFRS  ուղեցույցներով ինչ ապահովում է հաշվապահական գործառությունների և ձևակերպումների վերահսկում ինչպես նաև հետևում է բոլոր փոփոխություններին ու ճիշտ ժամանակին դրանց իրականացմանը: Հաճախորդները կարող են վստահ լինել, որ իրենց ֆինանսական և հաշվապահական գործողությունները կիրականացվեն նախատեսված ժամկետներում:
  4. Կազմակերպությունները կարողանում են օգտվել տեխնոլոգիական նորամուծություններից, առանց լրացուցիչ ծախսերի: Տեխնոլոգիան, ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ հաշվապահական աշխարհում, ունի իր ազդեցությունը: Լավ տիրապետելով բնագավառի նրբություններին, շարունակական ներդրումնեը չեն դադարում:
  5. Աութսորսինգ ծառայությունները օգնում են կազմակերպություններին համընդհանուր ֆինանսական ճգնաժամի ընթացքում:

Աութսորսինգ կազմակերպությունը կրում է նախագծի կառավարման պատասխանատվությունը և հաճախորդը պարտավոր չէ իր ներքին աշխատուժի, նրանց հավելավճարների վերաբերյալ որոշումներ կայացնել:

 

Ընկերության Ֆինանսական Ակտիվների Հետ Վերադարձը
Ընկերության Ֆինանսական Ակտիվների Հետ Վերադարձը

Ֆինանսական տարվա ամփոփում

Եթե ծառայություններ կամ ապրանքներ արտահանող ընկերություն եք, կամ ունեք ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումար, ապա ժամանակն է վերանայելու, վերահաշվարկելու ընկերության ԱԱՀ-ի պարտավորություններն ու ակտիվները և դրական (ընկերության տեսանկյունից) արդյունքի  դեպքում օգտվելով Հարկային Օրենսգրքի 2017թ.-ից ուժի մեջ մտած 348 հոդվածով և Կառավարության 333 – Ն որոշմամբ սահմնած կարգով բարելավել ընկերության ֆին վիճակը (հաշվանցել այլ հարկային պարտավորությունների կամ հետ ստանալ):

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների մինչև 20 մլն դրամ գումարները Կառավարության 333 – Ն որոշման համաձայն միասնական հաշիվ մուտքագրվում են պարզեցված ընթացակարգով: Ընթացակարգով սահմանված դիմումի չափանիշներին համապատասխանությունը ստուգելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում առանց ուսումնասիրության կամ ստուգում իրականացնելու կազմվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման և վերադարձման եզրակացություն և ներկայացվում է գանձապետարան: Գանձապետարանից ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է  հարկ վճարողի հարկային մարմին դիմումի հիման վրա՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում: